Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված 1200 քաղաքացի
Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված 1200 քաղաքացի, ինչը 2.8 տոկոսով ավելին է, քան նախորդ օրը հոսպիտալացվածների թիվը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներին:
Ընդ որում, մեկ օրում Մոսկվայում հոսպիտալացվել է 235 բուժառու:
Մեկ օրում Ռուսաստանում ապաքինվել է 4803 քաղաքացի, ինչը 2.5 տոկոսով ավելին է, քան հուլիսի 22-ին ապաքինվածների թիվը: