Բաժիններ՝

Իրանը լայնորեն տոնում է Իսլամական հեղափոխության 34-ամյակը

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը լայնորեն տոնում է Իսլամական հեղափոխության 34-ամյակը: Իսլամական հեղափոխության արդյունքում շահը տապալվեց և իշխանության եկան կրոնական գործիչները:

Այսօր հանդիսավոր միջոցառումներ են անցկացվում են Իրանի Իսլամական Հանրապետության առաջին հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիի դամբարանի մոտ: Դրանց մասնակցում են կառավարության ու ռազմական ընտրանու անդամներ, հասարակական կազմակերպությունների և բնակչության բոլոր շերտերի ներկայացուցիչներ:

Ավանդաբար Իսլամական հեղափոխության հաղթանակի տոնումը տևում է 10 օր, որի շրջանակներում կազմակերպվում են բազում ցուցահանդեսներ, կինոփառատոններ, մարզական մրցույթներ, Ղուրանի ընթերցման մրցույթներ ու բեմական ներկայացումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031