Հետախուզման մեջ գտնվող 33-ամյա տղամարդը հայտնաբերել է Սարի թաղում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 21-ին Սարի թաղի 10-րդ շարքի տներից մեկում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 33-ամյա Վարդան Ս.-ին, որը հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: