Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց
Ազատագրում շարժման ղեկավար, քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:
Նա նշել է, որ որոշ հանգամանքներ պարզելուց հետո առավել մանրամասն կխոսի այս ամենի մասին:
Միքայել Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը։ Հուլիսի 18-ին Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվել է 20 օրով: