Որպես անհետ կորած որոնվող 29-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է չգործող ռեստորանում
Հուլիսի 21-ին ժամը 20.05-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի չգործող ռեստորանում հայտնաբերվել է դիակ:
Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, պարզել է, որ հայտնաբերվածը մայիսի 21-ից, որպես անհետ կորած որոնվող 29-ամյա Էդուարդ Շխյանի դիակն է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: