ԱԱԾ–ին 152 մլն դրամ կհատկացվի պահուստային ֆոնդից

Կառավարությունը 152 միլիոն դրամ կհատկացնի Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը։

Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 21-ի նիստում։

Ըստ որոշման հիմնավորման՝ գումարը կփոխանցվի Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով և կտրվի կառավարության պահուստային ֆոնդից։

Տեսանյութեր

Լրահոս