12 գաղտնիք, որոնց վրա պահպանվում են հարաբերություններն ընտանիքում

1. Կնոջ գեղեցկության ուժը խաղաղության մեջ է: Տղամարդու գեղեցկության ուժը՝ գործունեության:

2. Տղամարդը պահում է խոսքը, կինը կարող է այն չպահել: Սակայն կինը դրա հետ մեկտեղ՝ պահում է երդումը՝ տված ամուսնուն:

3. Երբ տղամարդն ընկնում է հիստերիայի մեջ, դա շատ վատ է: Տղամարդը պետք է զարգացնի իր մեջ օլիմպիական խաղաղություն և սառնասրտություն:

4. Տղամարդու նախանշումը, առաջին հերթին, կայանում է կնոջը պաշտպանելու մեջ:

5. Կինը ուժ է կուտակում տանը, իսկ տղամարդը՝ աշխատելիս:

6. Կինն էմոցիոնալ ուժ է ստանում քաղցր սնունդից, այն հագուստից, որը նրան դուր է գալիս, ինչպես նաև զարդերից և հաճելի մանրուքներից: Ուժ է ստանում հաճելի բառերից և ուշադրությունից:  Տղամարդն առանց քաղցրի և կոմֆորտի է պնդանում:

7. Գումար տուն բերում է տղամարդը, իսկ ընթացիկ ընտանեկան բյուջեն տնօրինում է կինը:

8. Կինն իր էությամբ հակված է մեծարման, իսկ տղամարդը հակված է ընդունելու մեծարումը: Բայց տղամարդուն պետք է մեծարել կոնկրետ գործերի համար, իսկ կնոջը՝ հենց այնպես:

9. Տղամարդը դստեր դաստիարակությունը մեծամասամբ պետք է վստահի կնոջը, քանի որ ինքը հակված է շփացնել նրան:

10. Տղամարդը երեխաների մեջ զարգացնում է պատասխանատվությունը, իսկ կինը՝ բարությունը, կարեկցանքը, խոնարհությունը:

11. Տղամարդը չպետք է զայրանա կնոջ վրա այն բանի համար, որ նա նեղանում է և անհանգստանում: Եվ կինն էլ չպետք է զայրանա տղամարդու վրա այն բանի համար, որ նա ցասման մեջ է:

12. Տղամարդը կնոջ մեջ սիրում է ձևը, իսկ կինը սիրում է նրա խելքը: Քաղցրեղենը և ավելորդ սնունդը կործանում են ձևը, ալկոհոլը կործանում է խելքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս