«Փյունիկը» շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում․«Փյունիկ»-«Դուդելանժ»
Երևանի «Փյունիկը»Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ կընդունի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»:
Հայկական «Փյունիկը» նախորդ փուլում կարողացել էր ընդհանուր հաշվով գերազանցել ռումինական «Կլուժին»: Բավականին անսպասելի արդյունք, քանի որ Ռումինիայի թիմը համարվում էր այս զույգի բացահայտ ֆավորիտը և երկու հանդիպումներում էլ գերակշռում էր։ Սակայն երկրորդ արտագնա խաղում «Փյունիկը» միանգամից երկու սխրանք կատարեց՝ նախ թիմը հավասարեցրեց հաշիվը հանդիպման հիմնական ժամանակի վերջնամասում, իսկ հետո արեց նույնը երկրորդ լրացուցիչ խաղակեսում։ Դե, իսկ 11 մետրանոց հարվածաշարում Յուրչենկոյի դարպասը չհաջողվեց գրավել 2 անգամ։
«Փյունիկը» խաղին ներկայանալու է հետևյալ մեկնարկային կազմով՝ Դավիթ Յուրչենկո, Արտակ Դաշյան, Զորան Գայիչ, Ալեքսանդր Գոնսալես, Սերգեյ Վակուլենկո, Հովհաննես Հարությունյան, Եվգենի Կուչուկ, Ժունինյո, Դավիթ Դավիդյան, Լուկա Ջուրիչիչ, Յուսուֆ Օտուբանջո:
«Դյուդելանժը» ներկայացնում է Լյուքսեմբուրգը, ակումբը նույնպես բավականին հայտնի է եվրոպական մրցաշարերում։ Չեմպիոնների լիգայի վերջին փուլում թիմն անցավ ալբանական «Տիրանային»։ Երկու հանդիպումներում էլ հաջողվեց հաղթել մրցակցին (1:0 և 2:1):
Արդյունքները բնական են, բայց այն, որ «Դյուդելանժի» ֆուտբոլիստները երկու անգամ հեռացվել են խաղադաշտից՝ յուրաքանչյուր խաղում մեկ անգամ, շփոթեցնում է: Միանշանակ կարգապահության հետ կապված որոշ խնդիրներ կան։
Մրցակցի փորձառության մասին է խոսել նաև «Փյունիկի» գլխավոր մարզչի օգնական Ռոման Մոնարյովը։ Նրա խոսքով՝ մրցակիցը շատ կազմակերպված, փորձառու թիմ է, և իրենք չեն թերագնահատում մրցակցին։
Հիշեցնենք, որ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախորդ խաղին կարիր քարտ է ստացել և որակազրկված է այս հանդիպման համար։
Խաղը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար՝ Քրեյգ Պոուսոն (Անգլիա)։ Մրցավարի օգնականներ՝ Լի Բեթթս և Դանիել Ռոբաթան (Անգլիա), 4-րդ պաշտոնյա՝ Դառեն Ինգլանդ (Անգլիա), ՈւԵՖԱ-ի պատվիրակ՝ Իվան Լեկով (Բուլղարիա):
Խաղը կմեկնարկի 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
Սիրարփի Աղաբաբյան