Իրանը դեմ կլինի Հայաստանի հետ իր սահմանի արգելափակման քաղաքականությանը. Այաթոլա Ալի Խամենեի

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Այս մասին հայտնում է Իրանական IRNA-ն:

«Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ հանդես կգա նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է»,-ասել է նա։

Թուրքիայի նախագահի և Իրանի հոգևոր առաջնորդի հանդիպմանն անդրադարձ է կատարել նաև «Ալ Ջազիրա»-ն՝ նշելով, որ Խամենեին և Էրդողանն անդրադարձել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ժամանակ Թուրքիան Ադրբեջանի ցուցաբերել է, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական աջակցություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031