Արմեն Գրիգորյանի՝ զոհաբերության պատրաստակամության մասին դեռ կխոսվի. Հայկ Նահապետյան․ ՈՒՂԻՂ
«Պատերազմում զոհեր լինում են. պատերազմը ոչ միայն մարտի դաշտն է, որտեղ հրազենով են կռվում, այլև պատերազմը նաև քաղաքական դաշտում է: Այժմ պատերազմ է մեր ժողովրդի երկու տեսակի միջև: Ըստ Նժդեհի ձևակերպման՝ ազգի տականքին դրել են իշխանության, և այժմ ինքն իշխանությունը պահելու համար օգտագործում է այն ամբողջ գործիքակազմը, որ իր ձեռքի տակ կա: Արմենը կամավոր, կանխամտածված ընտրություն կատարել էր»,- լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հանրային գործիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքին՝ նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նա պատմեց, որ Արմեն Գրիգորյանից մի քանի անգամ հետաքրքրվել է՝ արդյոք հոգեբանորեն պատրա՞ստ է ամեն զոհողության, և լսել է հաստատող պատասխան:
«Ասեցի՝ օրինակ, քաղաքական պայքարը ևս կարող է զոհեր պահանջել, բերեցի իռլանդական հանրապետական բանակի քաղաքական առաջնորդների օրինակը, որոնք ձերբակալվել էին Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից և բանտում հացադուլ էին հայտարարել: Արմենն ասեց՝ հետաքրքիր է, ես այդ պատմությունը գիտեմ:
Արմենը, փաստորեն, այդ պայքարի շարունակողն է. մեծ հաշվով նա էլ բանտում մահացավ: Պատերազմում էդպես է լինում՝ զոհվում են, վիրավորվում են, պատանդառվում են, գերեվարվում են: Արմենն այդ պայքարի դրոշը դարձավ, Արմենի զոհաբերության պատրաստակամության մասին դեռ ժամանակը չի եկել, որ առավել ամբողջական խոսեն, բայց այն, որ ինքը թողեց բարեկեցիկ կյանքը, վերցրեց պայքարի որոշակի ծանրություն, նվիրյալներին է հասու:
Արմեն Գրիգորյանը մեր ժողովրդի քաղաքական պայքարի պատմության մեջ մտել է արդեն և նաև միացել մեր հայրենիքի ազատության համար բոլոր ժամանակներում կյանքը նվիրաբերած հայորդիների այդ փաղանգին. ինքը այդ մեծ բանակի մի զինվորը դարձավ երկնքում՝ թողնելով երկրի վրա իր անունը, իր գործը»,- ամփոփեց Հայկ Նահապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում