Բաժիններ՝

Լեդի Գագան խոստովանել է, որ ցանկանում է ավարտել կարիերան

Երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան հայտնել է, որ ցանկանում է ավարտել կարիերան հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։

«Կար ժամանակ, երբ մտածում էի, որ երբեք բեմ չեմ վերադառնա։ Այնքան տխուր էի, որ ցավալի մղձավանջից բացի ոչինչ չտեսա»,- ըստ The Independent–ի՝ ասել է Լեդի Գագան։

Նա նշել է, որ երկրպագուների աջակցությունն ու սերն օգնել է իրեն շարունակել երաժշտական ​​կարիերան։

Նա տեղեկացրել է, որ հաղթահարել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրները և այժմ նման խնդիր չունի։

«Ես հաղթահարեցի իմ մղձավանջը սիրով, աջակցությամբ, վստահությամբ, ճշմարտությամբ, քաջությամբ, տաղանդով և նվիրումով: Անչափ շնորհակալ եմ»,- ասել է երգչուհին։

Հիշեցնենք, որ 2017 թվականին երգչուհու մոտ ֆիբրոմիալգիա է ախտորոշվել։ Հիվանդությունը բնութագրվում է ոսկրա-մկանային կառույցների սուր ցավերով։ 3 տարի անց արտիստուհին խոսել է դեպրեսիայի եւ ինքնասպանության ցանկության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս