Դանիական Geranium-ը դարձել է աշխարհի լավագույն ռեստորանը The World՚s 50 Best Restaurants-ի վարկածով
Կոպենհագենի Geranium-ը համարվել է աշխարհի լավագույն ռեստորանը գաստրոնոմիական ինդուստիայի The World՚s 50 Best Restaurants միջազգային վարկանիշի վարկածով: Այս մասին հաղորդում է դանիական TV2 հեռուստաալիքը:
«Կոպենհագենի դանիական Geranium-ն արժանացել է «Միշլենի» երեք աստղի, զբաղեցրել է առաջին տեղը 2022 թվականի աշխարհի 50 լավագույն ռեստորանների միջազգային վարկանիշում»,- տեղեկացնում է հեռուստաալիքը:
Գաստրոնոմիական ինդուստրիայի The World՚s 50 Best Restaurants վարկանիշի շնորհանդեսը պետք է տեղի ունենար հուլիսի 16-ից մինչե 20-ը Մոսկվայում, սակայն կազմակերպիչների որոշմամբ կայացել է Լոնդոնում: Այդ առթիվ կազմակերպված է հնգօրյա թեմատիկ ծրագիր պրոֆեսիոնալների եւ բարձրակարգ խոհանոցի երկրպագուների համար:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք են այցելել ավելի քան երկու հազար պրոֆեսիոնալներ, գաստրոնոմիական տեսաբաններ, փորձագետներ եւ աշխահի լավագւյն հաստատությունների ավագ խոհարարներ:
The World՚s 50 Best Restaurants-ը գոյություն ունի գրեթե 20 տարի եւ կողմնորոշիչ է ծառայում միլիոնավոր համամադամասերների համար: Վարկանիշը կազմվում է տարբեր երկրներից ավելի քան հազար խոհարարների, խոհարարական տեսաբանների, ռեստորատորների հարցման հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: