Երևանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան տեղադրելու նպատակով ԿԳՄՍՆ–ն մրցույթ է հայտարարել
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Ռուսաստանի հրապարակում (Երևանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան:
Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի ապրիլի 4-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաստատել է մրցույթի հետևյալ չափորոշիչները՝
• Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից և Ռուսաստանից:
• Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հայտեր, որոնք ներառում են մասնագիտական կրթության վկայականը հավաստող փաստաթղթեր, էսքիզ, նախ¬կինում արված կամերային-թեմատիկ քանդակների/աշխատանքների լուսանկարներ (առկայության դեպքում):
• Հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 10-ը:
• Քվեարկությունը կանցկացվի փակ-գաղտնի եղանակով:
• Ստեղծագործության նյութի ընտրությունն ազատ է։
• Ստեղծագործության ոճի ընտրությունն ազատ է։
• Ստեղծագործության չափսը պետք է համապատասխան լինի տեղադրման տեղանքին:
• Քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը:
• Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները:
Հայտերը պետք է ներկայացնել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (կոնտակտային անձ՝ Ջուլետտա Հակոբյան, 010-599-631):
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ