Հունգարիայի արտգործնախարարը խոսել է ՌԴ-ի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը չի պարունակում էներգակիրների փոխադրման արգելքներ և չի վերաբերում «Գազպրոմբանկ»-ին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:
«Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ նոր համաձայնություն է ձեռք բերվել: Հիմնականում խոսքը գոյություն ունեցող կանոնների հստակեցման մասին է: Մենք շատ համառորեն հասկացնում էինք, որ եթե «Գազպրոմբանկ»-ը ներառվի պատժամիջոցների ցանկում, ապա Հունգարիան չի կարողանա աջակցել դրան, հետևաբար, պատժամիջոցների առաջարկի մեջ, որը մենք արդեն ստացել ենք, «Գազպրոմբանկ»-ը չի հայտնվում, ինչպես որ սահմանափակումներ չեն դիտարկվում էներգակիրների փոխադրումների հետ կապված»,-նշել է Հունգարիայի ԱԳ նախարարը:
Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, մասնավորապես, ռուսական էներգետիկ ռեսուրսների նկատմամբ: