Հայկ Մամիջանյանը ցանկանում է գնալ Ադրբեջան՝ տեսակցելու անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին

Տեղեկացնեմ, որ վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Նամակի վերաբերյալ տեղեկացնելու եմ նաեւ ԱՊՀ, ԵԽ եւ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին»,– գրում է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031