ՊԿ նոր նախագահի ընտրությունը կկազմակերպվի արտահերթ համագումարում. հայտարարություն
Պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով նրան, որ Միքայել Հայրապետյանը հրաարական է տվել կուսակցության նախագահի պաշտոնից եւ կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:
Հայտարարությունում ասվում է. «Պահպանողական կուսակցությունը ի գիտություն է ընդունում Միքայել Հայրապետյանի՝ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու և կուսակցությունից դուրս գալու դիմումը, շնորհակալություն հայտնում երկարամյա գործունեության համար և հաջողություն մաղթում նրան։
ՊԿ նոր նախագահի ընտրությունը կկազմակերպվի արտահերթ համագումարում, որտեղ նաև հաշվետու զեկույցով հանգամանալից անդրադարձ կկատարվի նախկին նախագահի գործունեությանը։
ՊԿ-ն հայտարարում է, որ վերահաստատում է իր նվիրվածությունը պահպանողական սկզբունքներին և արժեքներին, անկախությանն ու ժողովրդավարությանը, ջանք է գործադրելու կուսակցության հեղինակությունը բարձրացնելու, գործուն անդամներով համալրվելու, ազգայնական և ժողովրդավարական ուժերի հետ գործակցության, համապետական և ՏԻՄ ընտրություններում հաջողության հասնելու ուղղությամբ»:
Հայտարարության տակ ՊԿ քարտուղար , ՊԿ նախագահի ժ/պ Թաթուլ Մկրտչյանի ստորագրությունն է: