Բաժիններ՝

Կլիմայական փոփոխությունները տարեկան 6,6 մլրդ եվրո են նստում Գերմանիայի վրա

Կլիմայի փոփոխությունները եւ դրանց հարուցած բնական աղետները տարեկան միջին հաշվով 6,6 միլիարդ եվրո են նստում Գերմանիայի վրա, իսկ 2000 թվականից վնասն ընդհանուր առմամբ կազմել է 145 միլիարդ եվրո: Սրանք են այն հետազոտության արդյունքները, որը կատարվել է Գերմանիայի Էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության նախարարության պատվերով, դրա արդյունքները հրապարակվել են հուլիսի 18-ին:

«Երաշտը Եվրոպայի հարավում, ավերիչ հեղեղումներն Ավստրալիայում եւ Մադագասկարում, անցյալ տարվա հեղեղումները Գերմանիայում ցույց են տալիս, որ կլիմայական ճգնաժամը սրվում Է ամբողջ աշխարհում»,- զեկույցի հրապարակման առնչությամբ հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր Ռոբետ Հաբեկը:

«Կլիմայական ճգաժամն այժմ վիթխարի վնաս է հասցնում նաեւ Գերմանիային,- իր հերթին ասել է Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության, բնության պաշտպանության, միջուկային անվտանգության եւ սպառողների իրավունքների պաշտպանության նախարար Շտեֆֆի Լեմկեն:- Դա են հավաստում գիտական տվյալները: Հրապարակված թվերը մեզ պետք է հարկադրեն ճգնաժամերի հետագա կանխմանը: Մենք պպետք է ավելի շատ ներդրումներ կատարենք կլիմայի պաշտպանության եւ մեր բնակչության պաշտպանության բնագավառում»:

Գերմանիան նպատակ է դնում կլիմայական չեզոքության հասնելու մինչեւ 2045 թվականը եւ լիովին անցնելու էներգիայի վերականգնվող աղբյուրների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս