Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին, Մոսկվայում
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/Mher-Grigoryan.jpg)
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին՝ Մոսկվայում: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Հանդիպման հստակ օրվա և օրակարգի վերաբերյալ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա: