Հունգարիայում ԵՄ-ին կոչ են արել խաղաղության հասնելու Ուկրաինայում, այլ ոչ թե պատժամիջոցներ սահմանելու ՌԴ-ի դեմ

Եվրամիությունը (ԵՄ) պետք է որոնի Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման ուղիներ, այլ ոչ թե զբաղվի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մշակմամբ: Հուլիսի 18-ին այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Բրյուսելում ԵՄ-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հերթական խորհրդակցությունից առաջ։

«(Ուկրաինայում) ռազմական իրադրությունը վատթարանում է, բայց խաղաղություն հաստատելու փոխարեն Բրյուսելն զբաղված է պատժամիջոցների հերթական փաթեթով»,- գրել է Սիյարտոն Facebook-ի իր էջում:

«Խաղաղությունը միակ լուծումն է, որը թույլ կտա հետագայում կանխել միանգամայն անհեթեթ մարդկային զոհերը, վերացնել ռազմական գնաճի խնդիրը, հաղթահարել էներգամատակարարման լիակատար անորոշությունը եւ վերացնել պարենի մատակարարման դժվարությունները»,- նշել է Հունգարիայի նախարարն իր եվրոպացի պաշտոնակիցներ հետ հանդիպումից առաջ:

Սպասվում է, որ ԵՄ-ի երկրների ԱԳՆ ղեկավարները Բրյուսելի խորհրդացությունում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, ներառյալ ոսկու ներմուծման արգելքը, եւ Կիեւին 500 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ ռազմական օգնություն ցույց տալու հարցերը:

Բացի դրանից, նրանք կքննարկեն ծովային ուղիով Ուկրաինայից հացահատիկի դուրսբեման շուրջ իրադրությունը. Բրյուսելը բանացությունների հաջողության հույս ունի, որոնք Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան ՄԱԿ-ի մասնակցությամբ վարում են Ստամբուլում:

Նախարարական հանդիպման մյուս թեմաները կլինեն մերձավորարեւելյան հաշտության գործընթացը, հարաբերությունները Պարսից ծոցի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի երկրների հետ, ինչպես նաեւ Շրի Լանկայի ճգնաժամը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս