Բաժիններ՝

Աշխարհում քովիդից մահացությունը մեկ շաբաթում մեկուկես անգամ աճել է

Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել է 6,5 միլիոնը, ինչը 0,7 տոկոսով ավելի է, քան նախորդ նույն ժամանակամիջոցում, այս մասին են վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները: Քովիդով հիվանդացությունը բարձրացել է մինչեւ ապրիլի սկզբի մակարդակ:

Նաեւ նշվում է կորոնավիրուսի պատճառով մահացության կտրուկ թռիչք: Վերջին յոթ օրում աշխարհում մահացել է մեկուկս անգամ ավելի մարդ, քան նախորդ յոթ օրերին:

Եվրոպայում շարունակվում է հիվանդացության հերթական վերելքը: Այժմ ամենաբարձր ցուցանիշները Գերմանիայում են, որտեղ օրական արձանագրում են ավելի քան 140 հազար դեպք, ինչը երկրի համար առավելագույնն է մարտի վերջից ի վեր:

Ըստ որում Ֆրանսիայում, որն անցյալ շաբաթ զբաղեցրել է առաջին տեղը տարածաշրջանում հիվանդաության գծով, այժմ նշվում է ոչ մեծ նվազում. քվիդ են արձանագրում 120 հազար բնակիչների մոտ: Մոտավորապես այդ նույն մակարդակում են ցուցանիշները նաեւ Իտալիայում: Լատինական Ամերիկայի երկրներում վարակի տարածման տեմպերը հաջողվել է կայունացնել: Այսպես, Մեքսիկայում անցյալ շաբաթ, ինչպես եւ նախորդ նույն ժամանակամիջոցում, արձանագրել են օրական շուրջ 30 հազար հիվանդացած, ինչը համապատասխանում է փետրվարի մակարդակին:

Ամենաբարձր ցուցանիշները տակավին Բրազիլիայում են, որտեղ քովիդ են ախտորոշում մոտավորապես 70 հազար մարդու մոտ: Այդ մակարդակում հիվանդացությունն այնտեղ պահպանվում է արդեն երեք շաբաթ:

Կոլումբիայում յոթ օրվա ցուցանիշներն աճել են 10 տոկոսով: Այնտեղ օրական հայտնաբերում են շուրջ 3,5 հազար դեպք: Իսկ Չիլիում նշվում է ցուցանիշների նազում գրեթե 20 տոկոսով: Քովիդի նոր՝ թվով յոթերորդ ալիքի մասին են ասում նաեւ Ասիայի մի շարք երկրների իշխանությունները: Այսպես, Ճապոնիայում վերջին օրերին արդեն արձանագրում են ավելի քան 100 հազար հիվանդացած, ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում:

Անցյալ շաբավա համեմատությամբ աճը եղել է գրեթե կրկնապատիկ: Կտրուկ թռիչք է նշվում նաեւ Հարավային Կորեայում, որտեղ արդեն օրական արձանագրում են ախտահարման 40.000 դեպք: Ըստ որում Հնդկաստանում աճը դադարել է. երկրում երկրորդ շաբաթն է, ինչ քովիդով է հիվանդանում շուրջ 20 հազար բնակիչ:

Յոթ օրում COVID-19-ի պատճառով մահացել է 17,6 հազար մարդ, ինչը 6,1 հազարով ավելի է, քան անցյալ շաբաթ: Աշխարհում մահացությամբ առաջին տեղում է դեռ ԱՄՆ-ը, որտեղ յոթ օրում արձանագրվել է շուրջ 1,7 հազար մահացու դեպք (նախորդ շաբաթվա համեմատությամբ աճը՝ 10 տոկոս):

Մահացությունը մոտավորապես այդ նույն մակարդակում է նաեւ Բրազիլիայում: Սակայն այն 30–50 տոկոսով աճել է Եվրոպայի երկրներում, որտեղ նշվում են նոր բռնկումներ: Այսպես, Իսպանիայում, Իտալիայում եւ Գերմանիայում օրական մահանում է արդեն մոտավորապես 110–120 մարդ, ըստ որում ամռան սկզբին մահվան դեպքերը չորս անգամ պակաս էին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս