Բաժիններ՝

Հասարակական կարծիքից վախենում են բոլորը. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը երեկ՝ 11:30-ից, բավական մարդաշատ էր։ Ի պաշտպանություն «Ժողովուրդ» օրաթերթի կազմակերպած բողոքի քայլերթի՝ հրապարակային հրավերքին առաջինն արձագանքել էին ոստիկանները՝ կանգնելով մայթին։ Այնուհետև հավաքվեցին տասնյակ քաղաքական ու հասարակական գործիչներ, բազմաթիվ լրագրողներ՝ իրենց ներկայությամբ զորակցելով օրաթերթին և «ո՛չ» ասելով 3 մլն դրամանոց արժանապատվություն ունեցող Խաչիկ Խաչատրյանի ներկայացրած հայցին ու դրա ապահովման միջոց կիրառված 3 մլն դրամանոց գույքային արգելանքին։

««Ժողովուրդ»-ը եղել է և կմնա օրաթերթ բոլորի և ամեն ինչի մասին», ««ժողովուրդ»-ը ժողովրդի հետ է», «Թույլ չենք տա, որ ժամկետնանց ձու վաճառող պարոնը իշխի դատարանի վրա»՝ այսպիսի կարգախոսներով պաստառները ձեռքներին, «արդարություն» վանկարկելով՝ քայլերթն ուղևորվեց նախ ՀՀ կառավարության շենքի մոտ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությունը գրավելու համար, ապա՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով արդարություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս