«Ինտերը» խուսափեց պարտությունից 0:2-ից հետո, Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» Ֆեռարայում ընդունեց Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:
Հյուրերն արդեն 7-րդ րոպեին բացեցին հաշիվը ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի գոլի շնորհիվ։ 30-րդ րոպեին «Մոնակոյի» առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Վիսան Բեն Իեդերը։