Լեւոն Արոնյանը հաղթեց եզրափակչի առաջին սեթում
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը արագ շախմատի FTX Road to Miami օնլայն մրցաշարի եզրափակիչում մրցում է չինացի Յի Վեյի հետ։ Հուլիսի 16-ին անցկացվեց առաջին սեթը։ Լեւոն Արոնյան առավելության հասավ 4 պարտիայում՝ 2,5:1,5: Երեք ոչ ոքիից հետո Արոնյանը չորրորդ պարտիայում հասավ հաղթանակի։
Հուլիսի 17-ին կանցկացվի երկրորդ սեթը։ Եթե հաղթի երկրորդ օրը հաղթի Յի Վեյը, կանցկացվի թայ-բրեյք։