«Ո՞նց են հիմա Նիկոլի գիրկը տեղավորված «Շարմ»-ի Կարենը կամ Ջաղինյան Ռուբոն, որ Արմենի ապօրինի կալանավորման մասին վախեցան 1 բառ խոսեն»․ Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո՞նց են հիմա Նիկոլի գիրկը տեղավորված «Շարմ»-ի Կարենն, օրինակ, կամ Ջաղինյան Ռուբոն, որ Արմենի ապօրինի կալանավորման մասին վախեցան 1 բառ խոսեն:
Ո՞նց են մնացած КВН-շիկները, որ սեփական տաքուկ անկյունից վախեցան քիթները հանեն ու իրենց ընկերոջ օգտին մի բառ ասեն:
Արմենը գնաց, բոլորիս հիշողություններում մնալով որպես հայրենասեր, ազնիվ ու շիտակ մարդ:
Իսկ դո՞ւք
Հ.Գ․ Արմեն Գրիգորյանի սպանությանն օժանդակած դատախազներ, քննիչներ, դատավորներ և դրանց հովանավորյալներ՝ պատասխան եք տալու»: