Բայդենը ժամանել է Իսրայել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը չորեքշաբթի վայրէջք է կատարել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում, որտեղ այս պահին սկսվում է ամերիկացի առաջնորդի դիմավորման արարողությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Բայդենին դիմավորում են Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը, Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և իսրայելական կառավարության այլ նախարարներ:

Բայդենը երեքշաբթի օրը սկսել է պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին շրջագայությունը Մերձավոր Արևելք։ Հուլիսի 13-ից 16-ը նա կայցելի Իսրայել, Արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031