Բաժիններ՝

Սևան-Երևան ճանապարհին տեղի կունենա երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն

Սևան-Երևան ավտոճանապարհին հուլիսի 13-16-ը տեղի կունենա երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն։ Այս մասին հայտնում են  «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ14+477-կմ14+777 և կմ14+849-կմ15+300 հատվածների ձախ կողմում միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով սույն թվականի հուլիսի 13-ից մինչև հուլիսի 16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, դադարեցվելու է երթևեկությունը կմ16+000 տեղամասից՝ Սևանից դեպի Երևան ուղղությամբ։

Երթևեկությունը կազմակերպվելու է Աբովյանի տրանսպորտային հանգույց-Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային երթուղով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս