Ավտովթար՝ Սպիտակ-Երևան ավտաճանապարհին. կան տուժածներ
Հուլիսի 13-ին, ժամը 15։27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտաճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել, որ Սպիտակ-Երևան ավտաճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։