Հետախուզման մեջ գտնվող 34–ամյա երիտասարդը հայտնաբերվել, ապա ստորագրությամբ ազատ է արձակվել
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները հուլիսի 12-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել 34-ամյա Վոլոդյա Մ.-ին, որը ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: