Բաժիններ՝

Sevan Startup Summit 2022-ը չի կայանա

Տեխնիկական և ժամանակային խնդիրների պատճառով այս տարի ևս Sevan Startup Summit-ը չի անցկացվի: Այս մասին հայտարարել է Startup Armenia հիմնադրամը։

«Չնայած այն հանգամանքին, որ այս պահին «Սևան» ազգային պարկի և կառավարական այլ գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում սամիթի համար մենք գտել ենք գրեթե հարմար նոր տարածք, և չնայած 2021-ից ի վեր բավականին աշխատանք ենք կատարել, որպեսզի Sevan Startup Summit 2022-ն իրականություն դառնա, ստիպված ենք հայտարարել, որ այս տարի ևս տեխնիկական և ժամանակային որոշակի խնդիրների պատճառով հուլիսի վերջին տարածաշրջանում ամենամեծ և ամենասպասված հավաքը չի կայանա իր մասշտաբով և ձևաչափով, ինչպես ընկալվում է մեր էկոհամակարգի կողմից»,- նշել է Seaside Startup Summit-ի գործադիր տնօրեն Վահագն Ռափյանը։

Startup Armenia հիմնադրամը ներկայումս ակտիվորեն աշխատում է Seaside Startup Summit Australia և SSSholidays India Goa սամիթները այս տարվա աշնանն անցկացնելու ուղղությամբ։ Կազմակերպիչները նշել են, որ շուտով կսկսվեն Sevan Startup Summit 2023-ի նախապատրաստական աշխատանքները, և վստահեցնում են, որ այն տեղի կունենա։

Seaside Startup Summit նախագիծը կազմակերպվում է Startup Armenia-ի կողմից 2016 թվականից: 2016-ից 2019 թվականներին ավելի քան 1000 ստարտափներ, բանախոսներ, մենթորներ, ներդրողներ ավելի քան 50 երկրներից մասնակցել են Հայաստանում և արտերկրում անցկացված 6 ճամբարային բիզնես ֆորումներին: Միջոցառման շրջանակներում մինչ այժմ կատարված ներդրումները գերազանցել են 4 մլն դոլարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս