Էրդողանը Թուրքիայի միջնորդությունն է առաջարկել ռուս-ուկրաինական հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հեռախոսազրույցներ է ունենալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ, քննարկել է սիրիական ու ռուս-ուկրաինական հարցերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը նշել է, որ ժամանակն է եկել գործի անցնել Սև ծովում հացահատիկի արտահանման նպատակով անվտանգ միջանքների ձևավորման շուրջ ՄԱԿ-ի պլանի հետ կապված։

Զելենսկիի հետ զրույցում էլ շեշտել է, որ շարունակում են իրենց աշխատանքները ՄԱԿ-ի պատրաստած պլանի շուրջ՝ Ուկրաինայի հացահատիկային արտադրանքը համաշխարհային շուկա հասցնելու համար։

Նշելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լուծումն ամեն դեպքում լինելու է դիվանագիտական ​​ճանապարհով, ուստի և բանակցությունների սեղանը պետք է բաց մնա՝ Թուրքիայի առաջնորդը հայտնել է, որ իրենք պատրաստ են ստամբուլյան գործընթացին ցուցաբերել ցանկացած տեսակի անհրաժեշտ աջակցություն՝ ներառյալ միջնորդությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031