Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Իրան
![](https://168.am/wp-content/uploads/2020/12/Putin-1.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահին։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Իրան»,- ասված է գործակալության թվիթերյան էջում։
Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։