Բաժիններ՝

Հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացած էր․ Դիակի վրա առկա էին նաև մեղվի խայթոցի նմանվող բազմաթիվ հետքեր

Հուլիսի 9-ին, առավոտյան ժամը 10-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ ստացվեց «Հրազդան» բժշկական կենտրոնից: Հայտնեցին, որ մահացած վիճակում տեղափոխվել է Երևանի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ:

Դիակի վրա, այլ վնասվածքներից բացի, առկա էին նաև մեղվի խայթոցի նմանվող բազմաթիվ հետքեր: Պարզվեց, որ ահազանգից կես ժամ առաջ երևանցի տղամարդը եղել էր Հրազդանի մոտակայքի դաշտավայրում, որտեղ տեղադրված են մեղվի փեթակներ:

Պարզվեց նաև, որ մահացածին իր մեքենայով հիվանդանոց էր տեղափոխել նրա 36-ամյա զարմիկը, որը հենց մեղվապահն էր:

Նախնական տվյալներով՝ ժամը 9.40-ի սահմաններում մեղվապահը նկատել էր, որ մեղուները հարձակվել են մորեղբոր որդու վրա:

Մեղուների ուշադրությունը շեղելով իր կողմը՝ նա մոտ 200 մետր հեռացնում է նրանց: Ապա իր «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայով մոտենում է զարմիկին։ Այդ ընթացքում նա մեքենան հետընթաց է վարում և անզգուշաբար վրաերթի ենթարկում գետնին ընկած զարմիկին: Հետո անմիջապես նրան տեղափոխում է հիվանդանոց, բայց, ինչպես պարզվում է, ուշացած:

36-ամյա տղամարդը ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս