Բաժիններ՝

«Ինտեր»-ը նոր մրցաշրջանին կնախապատրաստվի ընկերական խաղերով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբը`«Ինտեր»-ը, նոր մրցաշրջանին կնախապատրաստվի ընկերական խաղերով:

«Ներաձուրիները» 2022/23 մրցաշրջանի նախապատրաստական փուլում առաջին ընկերական հանդիպումը կանցկացնենն հուլիսի 13-ին: «Ինտեր»-ն ուժերը կչափի «Լուգանո»-ի հետ: Թիմը նախապատրաստական փուլում կմրցի նաև «Մոնակո»-ի (հուլիսի 17), «Լենս»-ի (հուլիսի 24), «Լիոն»-ի (հուլիսի 31) և «Վիլիառեալ»-ի (օգոստոսի 7) հետ:

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը` Սերիա Ա-ն, կմեկնարկի օգոստոսի 14-ին: «Ինտեր»-ը մրցաշարի անդրանիկ տուրում կխաղա «Լեչե»-ի հետ:

«Ինտեր»-ը թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես ներկայացրել էր հուլիսի 2-ին: Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր: Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում: 2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս