«Շնորհավորում եմ պատգամավորներ Հայկ Մամիջանյանին և Տիգրան Աբրահամյանին». Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շնորհավորում եմ պատգամավորներ Հայկ Մամիջանյանին և Տիգրան Աբրահամյանին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի և քարտուղարի պատասխանատու պաշտոններում առաջադրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ այս բարդ ժամանակահատվածում դուք պատվով կկրեք ձեր ուսերին դրված մեծ պատասխանատվությունը»: