Սերոբ Բեջանյանը նշանակվել է Ինդոնեզիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սերոբ Բեջանյանը նշանակվել է Ինդոնեզիայում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Սերոբ Բեջանյանին նշանակել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,- ասված է հրամանագրում:

Նշենք, որ Սերոբ Բեջանյանը ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետն է:

Տեսանյութեր

Լրահոս