Բաժիններ՝

«Քրիստոսը քարե արձանների մեջ չի ապրում․ նա ապրում է Աղավնոյի տներում․․․». Գագիկ Ասատրյան

Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քրիստոսը քարե արձանների մեջ չի ապրում․ նա ապրում է Աղավնոյի տներում․․․

Համաձայն կլինեի, եթե Քրիստոսի արձանը տեղադրվեր Աղավնոյին մոտիկ ամենաբարձր բլրի վրա․ այ դա կլիներ քրիստոնեավայել։

Ինչպես հայն իր տան շեմից դուրս հայրենիքն իր տունը չի համարում, նույն կերպ՝ եկեղեցուց ու արձաններից այն կողմ չի ապրում իր կյանքը բարեպաշտ հավատքով։

Մարդն իր տունն ու իր հավատքը նախ և առաջ իր մեջ պետք է կրի, որ կարողանա հասկանալ, որ ամենասուրբ օջախը դա հայրենիքն է ու ամենամեծ հավատքը՝ մաքուր սիրտն ու բարեպաշտ կենցաղը։

Աղավնոյի տնքացող հողն ավելի սուրբ է, քան արձանը, որը կարող է ամպերին հասնել։ Գիտե՞ք՝ ինչու՝ առաջինն Արարչի ստեղծածն է, երկրորդը՝ մեղսավոր մարդու։

Ինչ ենք տեսնում այսօր՝ ամեն կերպ ու ամեն հնարավորին ձևով արձան է քննարկվում, որը նույնիսկ սրբերը չի կառուցում, փոխարենն արվի ամեն ինչ, որպեսզի հողը քննարկվի, հողի համար սիրտ ցավի, հողի համար վրեժի ցասում եռա․․հողի․․Արարչի ստեղծած հողի։

Հայտնի խոսքը մի քիչ փոխելով՝ ասեմ՝ «Արձանի համար կռիվ մի արեք, հողի կռիվ արեք, որ արձանը դնելու տեղ ունենաք»։

Նույնիսկ բարեպաշտ քրիստոնյա չեք, ուր մնաց՝ բարեպաշտ հայ լինեք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս