Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 դեպք. մահվան դեպք չի գրանցվել
Հայաստանում հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 771-ի, որից 413 հազար 43-ը`առողջացման, 8626-ը` մահվան ելքով:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 226 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 418 բուժառու:
Մեկ շաբաթում կատարվել է 5256 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 142 հազար 709-ի: