Գողության մեղադրանքով հետախուզվող 42-ամյա տղամարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները հուլիսի 9-ին Արտենի գյուղում հայտնաբերել և ոստիկանության Թալինի բաժին բերման են ենթարկել 42-ամյա Աշոտ Վ.-ին, որը հուլիսի 6-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: