Բաժիններ՝

Շիրակի մարզում երկրաշարժից հետո փլուզման ահազանգեր չեն եղել. Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ գրանցված երկրաշարժից հետո արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել»,-նշված է մարզպետի գրառման մեջ:

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 11-ին` առավոտյան 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք գրանցվել է հերթական երկրաշարժը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031