Բաժիններ՝

Նովակ Ջոկովիչը՝ Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի եզրափակչում մրցեց ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ և առավելության հասավ 4:6, 6:3, 6:4, 7:6 (7:3) հաշվով:

Խաղը 3 ժամ 2 րոպե է տևել: Սա Ջոկովիչի 21-րդ հաղթանակն էր Grand Slam-ի մրցումներում, և 7-րդը Ուիմբլդոնում։ Սերբ թենիսիստի համար սա նաև ռեկորդային 32-րդ մասնակցությունն էր մեծ մրցումների եզրափակչում։

Հատկանշական է, որ մինչ այս խաղը Նովակը մրցակցին չի կարողացել ոչ մի սեթ հաղթել։ Թենիսիստները մինչ այս երկու անգամ հանդիպել էին 2017 թվականին՝ Ակապուկոյում և Ինդիան-Ուելսում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս