Իշխան Սաղաթելյանը հուլիսի 11֊ին հանդես կգա մամուլի ասուլիսով
«Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ
Վաղը՝ հուլիսի 11֊ին, ժամը՝ 12։30֊ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում հանդես կգամ մամուլի ասուլիսով։
Ասուլիսի ընթացքում կամփոփեմ Եվրոպական խորհրդարան իմ այցի արդյունքները, կանդրադառնամ մի շարք հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Ասուլիսին, բնականաբար, կանդրադառնամ նաև ներքաղաքական զարգացումներին և առաջիկա անելիքներին։
Սիրով պատրաստ եմ պատասխանելու լրատվամիջոցների հարցերին»։