Բաժիններ՝

Ադրբեջանի պահվածքը չի համապատասխանում ԵԽ-ի ու ԵԱՀԿ-ի անդամ հանդիսանալուն. «Լրագրողներ առանց սահմանների»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) կազմակերպությունը դատապարտել է հունվարի 26-ին Բաքվում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների ու բլոգերների նկատմամբ ադրբեջանական ոստիկանության գործադրած զանգվածային բռնությունները:

RWB-ի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից արմատական ազատությունների արհամարհումը չունի սահմաններ. «Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն ոտնահարում են հայտնի իրավապաշտպանների ու մամուլի աշխատակիցների իրավունքները:

Նրանք փորձում են փակել բոլորի բերանը, ով դատապարտում է երկրում մարդու իրավունքների ու ազատությունների շուրջ ստեղծված սարսափելի իրավիճակը: Այդ ամենը տեղի ունեցավ այն բանից ընդամենը մեկ օր անց, ինչ ԵԽԽՎ-ում չընդունվեց Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցը:

Դա նոր հարված հասցրեց երկրի քաղաքացիական հասարակությանը և վկայում է այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները հավատացել են, որ իրենք կարող են գործել կատարելապես անպատիժ: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ Ադրբեջանի կառավարությանը հասկացնի, որ այդպիսի պահվածքը չի համապատասխանում ԵԽ-ի ու ԵԱՀԿ-ի անդամ հանդիսանալուն և ԵՄ-ի հետ նրա մերձենալուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս