Հերթական 6 միլիարդը՝ Էկոնոմիկայի նախարարությանը

Թեև Հայաստանի գյուղատնտեսությունը, ըստ վիճակագրական տվյալների, վերջին մի քանի տարիներին մշտապես արձանագրում է անկում, սակայն, պարզվում է՝ հակառակ անկում ապրող ցուցանիշների, կառավարությունը հարկատուների հաշվին պետական բյուջեից միլիարդավոր դրամներով սուբսիդավորում է գյուղատնտեսությանն առնչվող այս կամ այն ծրագրերը։

Հարց է առաջանում՝ ի՞նչ արդյունք է ապահովում այդ միլիարդների ծախսը, եթե, խոշոր հաշվով, գյուղատնտեսությունը Հայաստանում շարունակական անկման մեջ է։

Ասվածի լավագույն օրինակը հերթական անգամ Կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 6 միլիարդ դրամի հատկացումն է Էկոնոմիկայի նախարարությանը՝ մի շարք ծրագրերի գծով գյուղացիական տնտեսություններին տրված վարկերի տոկոսադրույքները փակելու նպատակով։

Պահուստային ֆոնդից հատկացված այդ գումարով կվճարվեն ինտենսիվ այգիների և հատապտղանոցների, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության, ագրոպարենային ոլորտի սարքավորումների, գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման,  տավարաբուծության զարգացման նպատակով գյուղացիական տնտեսություններին տրված վարկերի տոկոսադրույքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031