Ալժիրի նախագահը հանդես է եկել ԱՊԼ-ի գագաթնաժողովին բոլոր ղեկավարների մասնակցության օգտին
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովը, որը նախատեսված է նոյեմբերի 1 – 2-ն Ալժիրի մայրաքաղաքում, պետք է համախմբի արաբների շարքերը նրանց վրա արտաքին ճնշմանը հակազդեու համար: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՍԱՆԱ գործակալությունը, հուլիսի 6-ին հայտարարել է Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադի հետ կայացած հանդիպմանը:
«Ալժիրը ձգտում է այն բանին, որպեսզի առանց բացառության բոլոր արաբական երկրները մասնակցեն հանրակցության առաջիկա գագաթնաժողովին,- ընդգծել է Թեբունը:- Բարձր մակարդակի հանդիպումը պետք է լինի համապարփակ եւ ներառական, ինչը թույլ կտա միջարաբական հարաբերությունները վերադարձնել բնականոն հուն»: Ըստ գործակալության տեղեկատվության՝ կայացած զրույցի ընթացքում Ալժիի ղեկավարն «ամենաջերմ ողջույններն» է հաղորդել «Սրիայի նախագահ Բաշար Ասադին»:
Նա հիացմունք է հայտնել «սիրիացի ժողովրդի տոկունության, ահաբեկչության դեմ պատերազմում նրա հաջողությունների եւ դավադրությունների դեմ հանդիման ինքնիշխանության պաշտպանության առիթով»: Իր հերթին Միքդադը , որը գլխավորում է Սիայի պատվիրակությունն Ալժիրի անկախության 60-ամյակի տոնակատարությանը, նշել է «արաբների ջանքերի միավորման անհրաժեշտությունն Արեւմուտքի գերիշխանությանը հակահարվածի համար: Հուլիսի 2-ին Բեյրութում կայացել է ԱՊԼ-ի կոնսուլտատիվ խորհրդակցություն արտաքին գործերի նախարարների մակարդակով, որը նվիրված էր Ալժիրում տարածաշրջանային հանրակցության առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստմանը:
Ինչպես լրագրողներին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը, Սիրիան «նիստին չի հրավիրվել, քանի որ նրա անդամակցությունը ԱՊԼ-ին սառեցված է 2011 թվականից»: Եգիպտացի դիվանագետը պարզաբանել է, որ հանրակցության շարքեր վերադառնալու համար Դամասկոսը պետք է կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254-րդ բանաձեւը, որը համարվում է սիրիական ճգնաժամի կարգավորման ճանապարհային քարտեզը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



