Նոր Զելանդիայի վարչապետը կոչ է արել բարենորոգելու ՄԱԿ-ը
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը կոչ է արել բարենորոգելու ՄԱԿ-ը՝ այն քննադատության ենթարկելով Ուկրաինայի ռազմական հակամարտությունը կանգնեցնելու անընդունակության համար: Իր դիրքորոշումը նա շարադրել է հուլիսի 7-ին՝ հանդես գալով Ավստրալիայի Սիդնեյ քաղաք Լոուիի վերլուծական ինստիտուտում:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՄԱԿ-ը չկարողացավ պատշաճ կերպով արձագանքել Ռուսաստանի որոշմանը հատուկ ռազմական գործողություն սկսելու Ուկրիանիայի տարածքում, կազմակերպության դիրքորոշումը «բարոյապես անկարող» էր, ինչը ժողովրդավարական երկրներին հարկադրեց որոնելու նոր մեխանիզմներ համախմբման եւ պատասխանի սեփական միջոցների համար:
«Բզմակողմ ինստիտուտները կատարյալ չեն, դրանք մեզ գցեցին դժվարին կացության մեջ եւ կգցեն, բայց երբ դրանք անհաջողություն են կրում, մեր առաջին քայլը միշտ պետք է լինի միջոցների որոնումը ավելի ուժեղ դարձնելու դրանք: Նման անհաջողության ավելի լավ օրինակ չկա, քան ՄԱԿ-ի անընդունակությունը պատշաճ կերպով արձագանքելու Ուկրինայի հակամարտությանը: Մենք պետք է բարենորոգենք ՄԱԿ-ը, որպեսզի հակամարտության դեպքում ստիպված չլինենք ապավինելու յուրաքանչյուր առանձին վերցված երկրի հակազմանն ու պատժամիջոցներին»,- կարծում է Արդեռնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



