Ռադայում հայտարարել են, որ օտարերկրյա դոնորները գրեթե 11 միլիարդ դոլար են ուղղորդել Ուկրաինայի բյուջե
Օտարերկրյա դոնորները փետրվարի 24-ից Ուկրաինային են տրամադրել 10,88 միլիարդ դոլար նրա պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման համար, վերջին ժամանակներս այդ միջոցների հոսքը մեծանում է: Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը:
«Փետրվարի 24-ց մինչեւ հուլիսի 5-ն ընկած ժամակահատվածի տվյալներով՝ միջազգային գործընկերների կողմից պետբյուջեի ֆինանսավորման ծավալը կազմել է 322,5 միլիարդ գրիվնա (10,88 միլիարդ դոլար)»,- գրել է նա Telegram-ալիքում: «Տեմպերի ըմբռնման համար նշենք, որ միայն վերջին երկու շաբաթում ֆինանսավորման գումարն ավելացել է 46 տոկոսով կամ 101,8 միլիարդ գրիվնայով (3,44 միլարդ դոլարով)»,- հավելել է պատգամավորը:
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն անցյալ շաբաթ հայտնել է, որ բյուջետային ծախսերն այս պահին կազմում են 250 միլարդ գրիվնա (8,45 միլիարդ դոլար), հարկերից եւ մաքսերից մուտքերը՝ 70 – 100 միլիարդ գրիվնա (2,35 – 3,4 միլիարդ դոլար): Նրա խոսքով՝ պակասուրդը կազմում է ամսական 4 – 5 միլիարդ դոլար, այն հատուցում են միջազգային օգնության եւ փոխառությունների հաշվին:
Վարչապետի խոսքով՝ Ուկրաինայի իշխանություններն արեւմտյան երկրների հետ համաձայնության են եկել գրեթե 29 միլիարդ դոլար գումարի ֆինանսական օժանդակության շուրջ: Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից սպասվող օգնության ծավալը կազմել է շուրջ 20 միլիարդ դոլար: Լուգանոյում Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը նվիրված միջազգային խորհրդաժողովում Ուկրաինայի իշխանությունները ներկայացրել են երկրի վերականգնման պլանը, որը նախատեսում է ծախսեր 750 միլիարդ դոլարի ծավալով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



