«Աննա Վարդապետյանն ի՞նչ պիտի անի: Պատկերացնում եմ, որ Նիկոլի անձնական օգտագործման տրյապկեն է լինելու, ոնց որ սա». Գարիկ Գալեյան

«Եկել ենք՝ տեսնենք՝ մեր գործն Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) տեղափոխելու հարցն ինչ եղավ: Եթե իհարկե, գլխավոր դատախազը կընդունի, էլի: Չնայած կարծում եմ, որ չի էլ ընդունելու, քանի որ ինքն արդեն ոչինչ է: Գլխավոր դատախազն արդեն ոչնչություն է: Իրեն երևի ասել են՝ էս մի ամիսը գնա-արի, ժամանակդ լրանում է, դու ոչ մեկ ես: Դու քո գլխու ոչ մի որոշումներ չես կարող կայացնել: Պառկած է Նիկոլի տակ էլի, կամ էլի վզին դրած է»,- Գլխավոր դատախազության դիմաց 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ ասաց հերոս նահատակ Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

Վերջինս վրդովմունք հայտնեց այն առնչությամբ, որ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանին գեներալի կոչում են շնորհել:

«Ինչի՞ համար… Որ լավ ծառայությո՞ւն է մատուցել Նիկոլին: Պատերազմից առաջ ծառայություն մատուցեց, երբ ԱԱԾ տնօրեն էր, բերեց, թուրքերին լցրեց, ճանապարհ տվեցին, անձնագրեր բաժանեցին: Հետո հանեց, բերեց ՔԿ պետ, որպեսզի հիմա էլ ծածկադմփոց անեն էս տղաների՞ գործը: Դրա համա՞ր է գեներալի կոչում շնորհում»,- ասաց Գարիկ Գալեյանը:

Որդեկորույս հայրն անդրադարձավ նաև Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազ ընտրվելու հանգամանքին:

«Եթե այս պահին երկրի գլխավոր դատախազ կոչվածը տղամարդ է, ու ինքը արժանիք չունի, տղամարդկություն չունի, Աննա Վարդապետյանն ի՞նչ պիտի անի: Պատկերացնում եմ, որ Նիկոլի անձնական օգտագործման տրյապկեն է լինելու, ոնց որ սա»,- ասաց նա:

Գարիկ Գալեյանի խոսքով՝ այս իրավական համակարգում չկան այնպիսի «թասիբով» տղերք, որ Նիկոլ Փաշինյանին կանչեն պատասխանատվության:

«Սաղի վզին դրել է էլի Նիկոլը… Նիկոլը, Աննան… Ամեն մեկին էլ մի գեներալ շնորհում է: Մենք ամեն ինչ անելու ենք հաստատ: Ես չեմ թողնելու, որ իմ տղայի արյունը տենց կորչի: Որ գեներալը Եռաբլուրում հանդիպեց, գլուխը ջարդելու եմ: Գլուխը ջարդելու եմ էդ թափթփուկների: Անկեղծ եմ ասում, այս իշխանության ծառաներից, դավաճաններից ով հանդիպեց ինձ Եռաբլուրում, կապ չունի՝ ով, ծեծելով եմ սպանելու»,- ասաց Գարիկ Գալեյանը՝ հավելելով, որ չի վախենում ոչնչից:

Զոհված զինծառայողի հայրը նշում է՝ էդ ո՞ր մեկն է գալու, ասի՝ դավաճանը ես եմ:

«Անիմաստ ապրում ենք, չնայած սրանք տականք են, ամեն ինչի ընդունակ: Մի քանի քրեական գործ են հարուցել վրեքներս շառով: Էնքան տղամարդ չի գլխավոր դատախազը, թե տղայական, թե իրավական հարթության վրա, այնտեղ տղամարդ չկա: Ինքն անբարոյական է…»,- ասաց նա:

Գարիկ Գալեյանը նաև ասաց՝ չի ուզում հավատալ, որ կան ծնողներ, ովքեր ողջունում են Նիկոլ Փաշինյանին, բայց չի էլ կասկածում, որ կլինեն այդպիսիք:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս