Մեր իշխանության որոշ այրեր սկսել են «մուննաթ» գալ ռուս խաղաղապահների վրա, որ լավ չեն իրականացնում իրենց առաքելությունը. Բենիկ Գալստյան

«Սահմանադրությունն ու սահմանադրականությունն ուղղակի այլընտրանք չունեն: Դրա այլընտրանքն ամենաթողությունը և քաոսն է: Եթե այս երկրում կան գոնե 10 իրավաբաններ, ովքեր հետևում են Սահմանադրությանը, ուրեմն ամեն ինչ կորած չէ»,- «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ում պանելային քննարկման ժամանակ ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը:

Նրա խոսքով՝ մեր երկրում ներքին իշխանություն՝ որպես այդպիսին, առկա չէ:

«Խնդիրը շատ խորքային է, այդտեղից էլ գալիս է մարդու իրավունքների պաշտպանության բացակայությունը պետության կողմից: Ինչ վերաբերում է արտաքին ինքնիշխանությանը, մոտ 40 կմ գնանք մի կողմի վրա՝ մեզ համար պարզ կլինի, որ մենք արտաքին ինքնիշխանություն չունենք՝ սկսած Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերություններից, վերջացրած եվրոպական ամենավերջին պետության, ՌԴ-ի հետ ունեցած փոխհարաբերությունով: Մեր պետական իշխանության որոշ այրեր սկսել են «մուննաթ» գալ ռուս խաղաղապահների վրա, որ լավ չեն իրականացնում իրենց առաքելությունը»,- նշեց փաստաբանը:

Բենիկ Գալստյանն ընդգծեց՝ քաղաքական գործերով քննիչների շրջանակը գրեթե նույնն է:

«Մտնում ես աշխատասենյակ, ասում ես՝ վայ, եղբայր, էլի դո՞ւ ես: Սա ինչո՞վ է  պայմանավորված: Մարդ չկա, որ այդ գործը «վզով անի»: Նույն շրջանակն է»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս