Լիտվան պատրաստվում է ՆԱՏՕ-ի բրիգադի մշտական տեղակայմանը 2027 թվականին
Լիտվան կնախապատրաստվի իր տարածքում ՆԱՏՕ-ի միավորված բրիգադի մշտական տեղակայմանը մինչև 2027 թվականը: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կեստուտիս Բուդրիսը:
Նրա խոսքով՝ երկիրն այժմ պատրաստ է ընդունել դաշինքի լրացուցիչ ուժեր՝ անվտանգության իրավիճակի սրման դեպքում։
Միաժամանակ Բադրիսը մանրամասնել է, որ դաշինքի բրիգադի մշտական տեղակայման համար անհրաժեշտ է ենթակառուցվածքի ամբողջական զարգացում։ Ինչպես նշել է նախագահի խորհրդականը, նման զարգացման ծրագրերը քննարկվել են պաշտպանության պետական խորհրդի նիստում։ Նախատեսվում է, որ համապատասխան ենթակառուցվածքները պատրաստ կլինեն մինչև 2027 թվականը։