Բաժիններ՝

Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում է

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի՝ Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում է:

Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում Նադալի մրցակիցը Նիդերլանդներից Բոտիչ Վան դե Զանգշուլպն էր: 2 ժամ 21 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Նադալն առավելության հասավ երեք սեթերից հետո՝ 6:4, 6:2 ,7:6 հաշվով: Քառորդ եզրափակիչում իսպանացու մրցակիցը Թեյլոր Ֆրիցն է ԱՄՆ-ից: Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս